Այսօր: Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018թ.
Քաղցրաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՑՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.18 ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
Մակերես`  9.0կմ 2 Բնակչություն`  3177  Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Երևան-Արարատ ավտոխճուղու ձախ կողմում: Նախկինում ունեցել է Կախցրաշեն, Չորրորդ գյուղ անվանումները: Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճանի, իսկ առավելագույնը` 42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները ... Մանրամասն
19.02.18 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ՉԵՆ ԵԿԵԼ ԻՐԱՆՈՒՄ

Իրանում անցկացված «Ֆաջրի» գավաթի խաղարկությունում Հայաստանի 4 շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Վահե Դանիելյանը, որը հավաքել է 5 միավոր, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հայաստանի մյուս մասնակիցներից Արսեն Եղիազարյանն ու Սիրանուշ Ղուկասյանը վաստակել են 4․5-ական միավոր, իսկ Արփինե Գրիգորյանը՝ 1․5։

9 տուրերի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուն՝ 7․5 միավորով։ 6․5-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանել են Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբային եւ ռուս Պավել Պոնկրատովը

13.02.18 ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԼՈՆԴՈՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ
Whoscored.com -ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում, որում Արսեն Վենգերի գլխավորած թիմը պարտվել էր նվազագույն հաշվով: Լոնդոնյան դերբիում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ հարված չի կատարել։ Մխիթարյանի 24 փոխանցումներից թիմակիցներին հասել է 79.2 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը մեկական անգամ հաղթել է օդային պայքարում, շրջանցել մրցակցին եւ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Նա կանոնները չի խախտել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 3 խախտում : Արդյունքում՝ նա ստացել է 6.26 գնահատականը, ... Մանրամասն
13.02.18 ԱՎԱՆԴԱԿԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՊԱՐԱՀԱՆԴԵՍԸ՝ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Վիեննայում կայացել է ավանդական Օպերային պարահանդեսը՝ աշխարհում ամենահայտնիներից եւ Ավստրիայում ամենահեղինակավորներից մեկը: Այն ավարտում է տարեշրջանը, որի ընթացքում մայրաքաղաքում անցկացվում են երեք հարյուրից ավելի պարահանդեսներ։ Միջոցառումը բացվել է պոլոնեզով՝ 144 զույգ դեբյուտողների կատարմամբ, այնուհետեւ նրանք պոլկա են պարել: Դրանից հետո մեկնարկել է համերգը՝ Վիեննայի պետական բալետի ու օպերայի մենակատարների մասնակցությամբ: Յոհան Շտրաուս-որդու՝ «Հիանալի կապույտ Դանուբի վրա» վալսի ժամանակ զույգերը հյուրերին Alles Walzer! («Վալս են պարում բոլորը») արտահայտությամբ հրավիրել են միանալ իրենց: Պարահանդեսին երաժշտությունը կատարել է Վիեննայի օպերայի 150 մարդուց բաղկացած նվագախումբը: ... Մանրամասն
12.02.18 ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ
Ռուսաստանում կայացած պարսկերենի տասնչորսերորդ ուսանողական օլիմպիադայում Երևանի պետական համալսարանի ուսանողն արժանացել է երկրորդ մրցանակի: Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Աստրախանի համալսարանի ուսանող Յուվենալի Սերիխը, երկրորդ մրցանակը՝ հայաստանյան մայր բուհից Հայկ Ղազարյանը, երրորդ տեղը՝ Մոսկվայի բանասիրական գիտությունների համալսարանի ուսանողներից Ալեքսանդր Նիկոլաևը: Հաղթողները պարգևատրվել են գովասանագրերով և խրախուսական նվերներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնից, օլիմպիադան տեղի է ունեցել փետրվարի 6-ին Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտում՝ Ռուսաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և Սաադի հիմնադրամի ... Մանրամասն
1


Բոլորը
Արարատի մարզ, Քաղցրաշեն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզի, Քաղցրաշեն



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner